Բարի օր Քաղաքականություն 

Վարչապետն իրավունք չունի առաջարկ ներկայացնելու Նախագահին պաշտոնից ազատելու ԳՇ պետին. Նախկին փոխնախարարը՝ նրբությունների մասին

analitik.am

 

Գլխավոր շտաբի պետին կամայականորեն պաշտոնից ազատելու ակտը առոչինչ վարչական ակտ է, քանի որ այն ընդունվել է ոչ իրավասու մարմնի կողմից, մասնավորապես Սահմանադրության 155֊րդ հոդվածի 3-րդ մասը իրավունք չի վերապահում Վարչապետին առաջարկ ներկայացնելու Նախագահին պաշտոնից ազատելու ԳՇ պետին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2֊րդ մասի համաձայն առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից (բնականաբար նաև՝ իրավունքի ուժով ընդունման պահից) իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման:

Բացի այդ, ի գիտություն նույն հոդվածի 3֊րդ մասի՝ առ ոչինչ վարչական ակտը չկատարելը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձանց համար, ում հասցեագրված է: Առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հետևաբար, եթե ԳՇ պետը վաղը դադարի կատարել իր ծառայողական պարտականությունները, ապա դա կարող է հանգեցնել ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 364 հոդվածի ուժով: Ընդ որում, այդ հոդվածը որպես ծանր հանցագործություն է դիտում ծառայողական պարտականությունների չկատարումը ռազմական դրության պայմաններում:

ՀՀ Արդարադատության նախկին փոխնախարար Արթուր Հովհաննիսյան

Նույն շարքից