Քաղաքականություն 

Գրողի ծոցը թող կորչեն միջազգային կառույցներն իրենց սանկցիաներով, այսօր ազգիս ճակատագրի, պետականություն ունենալու ճակատագրի հարցն է․ Կարեն Հովհաննիսյան

analitik.am

 

Միջազգային կույր և խուլ կառույցները, պետությունները մատը մատին չտվեցին, երբ Արցախում թշնամին կիրառում էր մահապարտ ահաբեկիչներին խաղաղ բնակչության դեմ, երբ թշնամին Արցախում արգելված զենք էր օգտագործում, երբ թշնամին Արցախում թիրախավորում էր հիվանդանոցները, հոսպիտալները, ծննդատները, դպրոցներն ու մանկապարտեզները, երբ թշնամին թիրախավորում և խոցում էր ՀՀ խաղաղ գյուղաբնակ բնակչության (Մեծ Մասրիկն ու Դավիթ Բեկը վկա, երբ ունեցանք անգամ զոհեր):

Գրողի ծոցը թող կորչեն միջազգային կառույցներն իրենց սանկցիաներով, այսօր ազգիս ճակատագրի, պետականություն ունենալու ճակատագրի հարցն է․․․

Փորձագետ Կարեն Հովհաննիսյան

Նույն շարքից