Տեսանյութեր Քաղաքականություն 

Թուրքիայի պարագայում փափուկ ուժին հաջորդում է ռազմական ներխուժումը․ Եղիա Թաշչյան /Տեսանյութ/

analitik.am

 

2005 թվականից Լիբանանում տեղի է ունենում շահերի բախում Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև։ Այս մասին Թուրքիայի վարած քաղաքականության մասին «Մատրիցա» հաղորդաշարի շրջանակներում, Արարատ Կոստանյանի հետ զրույցում հայտարարել է քաղաքական վերլուծաբան, մեկնաբան Եղիա Թաշչյանը։

Թաշչյանը նշել է, որ Թուրքիայի ազդեցությունը սկսել է տեսանելի լինել Լիբանանում Էրդողանի առաջին պաշտոնական այցից հետո՝ 2009 թվականին, երբ նա մասնակցեց հիվանադանոցի վերանորոգման արարողությանը․ «Այդ ժամանակ Քաթարն ու Թուրքիան փորձում էին միջնորդի դեր ստանձնել լիբանանյան տարբեր քաղաքական կողմերի միջև։

2005 թվականից հստակ դարձավ, որ Լիբանանում տեղի է ունենում շահերի բախում Սաուդյան Արաբիայի և Թուրիքայի միջև։ Թուրքիան ներդրումներ էր անում հիմնականում երկրի հյուսիսային հատվածում։

Նրա ազդեցության ազդակներն են՝

Մարդնլի համայնքը, որի ներկայացուցիչները 1930-ականներին գաղթել են Լիբանան և այժմ նրանց թիվը մոտավորապես 20,000 է։

Թուրքոմաններ համայնքը, Աքքար հյուսիսային հատվածում, մոտավորապես, 10․000 մարդ է ակտիվ։ Թուրքիան նրանց համար կառուցում է հիվանդանոցներ, տրամադրում կրթաթոշակներ և նրանք մեկնում են Թուրքիա, ուսում ստանում՝ վերադառնալով տարածում Թուրքիայի պանօսմանյան պանթուրքական գաղափարախոսությունները։

Երրորդը Տրիպոլիի համայնքն է, որն ամենակազմակերպվածն է։ Վերջիններս հաճախ ցույցեր են կազմակերպում հայ համայնքի դեմ։ Այս երևույթը հիմնականում հետևանք է Տրիպոլիի աղքատ բնակչության, և Թուրքիան կարողանում է օգտագործել այդ բացթողումը»։

Վերլուծաբանը խոսել է նաև Թուրքիայի թե՛ փափուկ, թե՛ բիրտ ուժ կիրառելու մասին․ «Ինչպես դա տեղի ունեցավ Սիրիայում, երբ Թուրքիան սկզբում սկսեց ներկայություն ունենալ առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացման միջոցով և հետո կիրառեց բիրտ ուժ՝ ներխուժելով Սիրիա, գրեթե գրավելով հյուսիս-արևմտյան հատվածը»,-ասել է նա՝ ընդգծելով, որ Թուրքիայի պարագայում փափուկ ուժին հաջորդում է ռազմական ներխուժումը։

Թաշչյանի գնահատմամբ, Թուրքիայի հեռահար նպատակն է Լիբանանում ունենալ ռազմաբազա Տրիպոլի քաղաքում և դա հավանական է նաև հաշվի առնելով, որ այժմ այնտեղ շատերն ունեն թուրքական քաղաքացիություն․ «Սակայն Թուրքիան ներկա պահին չի կարող ունենալ ավելի մեծ ներկայություն Լիբանանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր սուննիներն են համակրում Թուրքիային։ Լիբանանում քրիստոնյա համայնքն ու շիա համայնքները նույնպես դեմ են Թուրքիայի նկրտումներին։

Թաշչյանը նշել է, որ հետաքրքրական իրավիճակ է ստեղծվում միջազգային քաղաքականության մեջ հակաթուրքական ալյանսի աշխուժացմամբ՝ Հունաստանի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ․ «Երբեմն Իսրայելն է արձագանքում, այժմ նույնիսկ Հնդկաստանն է այս հարցով բանակցում Հունաստանի հետ, որն ինձ հայտնի դարձավ հույն և հնդիկ գործընկերներիս միջոցով»։

Նույն շարքից