Տեսանյութեր Քաղաքականություն 

Վտանգը կայանում է նրանում, որ Էրդողանը ցանկանում է ստեղծել Օսմանյան կայսրություն և դառնալ խալիֆ․ Աբինավ Փանդյան /Տեսանյութ/

 

Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը բաղկացած է երկու մասից՝ գաղափարախոսական և գործնական։ Այս խնդրի մասին բարձրաձայնել եմ տարիներ առաջ իմ հոդվածներում և գրքերում, որոնք արձագանք են գտել միջազգային հարթակներում։ Այս մասին «Մատրիցա» հաղորդաշարին, Արարատ Կոստանյանի հետ զրույցում հայտարարել է հնդիկ գիտնական Աբինավ Փանդյանը։

Նա նշել է, որ իր ղեկավարած կենտրոնն իրականացրել է բազմաթիվ քննարկումներ, որտեղ հանդես են եկել նաև միջազգային հեղինակություն ունեցող հայտնի մասնագետներ․ «Վտանգը կայանում է նրանում, որ պարոն Էրդողանը ցանկանում է ստեղծել Օսմանյան կայսրություն և դառնալ խալիֆ․ բնականաբար, Սաուդյան Արաբիան և առհասարակ արաբները չեն ողջունում նրա ցանկությունը, և այդ իմաստով պարոն Էրդողանը փորձում է ոգեշնչել մեր տարածաշրջանի մուսուլմաններին, որտեղ գտնվում է աշխարհի ամենամեծ մուսուլման բնակչությունը»։

Փանդյանի խոսքերով, Թուրքիան փափուկ ուժի միջոցով տարածում է Օսմանյան կայսրության գաղափարը, հարաբերություններ են ստեղծում կազմակերպությունների, քաղաքական գործիչների և գործարարների հետ․ «Այս իմաստով, Քաշմիրի խնդիրն ամենավտանգավորն է, որտեղ ցանկանում են ստեղծել ծայրահեղ իսլամական համակարգ, որը հովանավորում է Պակիստանը, Թուրքիան ցանկանում է ներկայություն ունենալ այնտեղ։

Քաշմիրում Թուրքիան տարածում է իր գաղափարները սոցիալական ցանցերի, մեդիայի, տեսահոլովակների և թուրքական TRT հեռուստատեսության միջոցներով։

Ահա, այս մարդկանց համար Էրդողանը դարձել է հերոս և շատերը մտածում են, որ իսլամական աշխարհի լիդերի դիրքը Սաուդյան Արաբիայի մենաշնորհը չպետք է լինի։

Գալով Պակիստանին, նրանք ինչպես հայտնի է վտանգավոր գործունեություն են ծավալում օրինակ Նուքլիեր տեխնոլոգիաների գաղտնի վաճառքի շրջանակներում այլ երկրներ։

Հաշվի առնելով Պակիստանի սերտ հարաբերությունները Թուրքիայի հետ, նրանք փոխանցում են այդպիսի տեխնոլոգիաներ, որը բացասական կլինի մերձավոր Արևելքի երկրների համար։ Ավելին, Թուրքիան և Պակիստանն արդեն երկար տարիներ է հովանավորում են ծայրահեղական շարժումներ Մերձավոր Արևելքում և դարձել են դաշնակիցներ՝ նպատակ ունենալով տերը դառնալու Իսլամական աշխարհին և այլ երկրների են ներքաշում այս ծրագրի մեջ։ Օրինակ՝ Ադրբեջանին, Մալայզիային, Ինդոնեզիային, և որոշ աֆրիկյան երկրների։

Հակաթուրքական ալյանսի վերաբերյալ մեր կեցվածքը դրական է և կառուցողական․ Հնդկաստանն ունի լավ հարաբերություններ Սաուդյան Արաբիայի, Էմիրությունների, Հունաստանի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ․ նաև Հայաստանի՝ հաշվի առնելով մեր երկու ազգերի քաղաքակրթական և պատմական փաստերը։

Այս իմաստով՝ գիտնականներս և քաղաքական գործիչները գլոբալ առումով պետք է արդյունավետ աշխատանք իրականացնեն՝ համախմբվելու հակաթուրքական ալյանսի շուրջ»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից