Հասարակություն 

ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1558 հա տարածք

analitik.am

 

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները։ Այս մասին փոխանցում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1558 հա տարածք, 489 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 հազար 45 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Նույն շարքից