Կորոնավիրուս Հասարակություն 

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 115,5 միլիոնին

analitik.am

 

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 115 մլն 495 հազար 301 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 2 միլիոն 563 հազարից: Ապաքինվել է ավելի քան 91 միլիոն մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 29 մլն 375 հազար 702 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 529 հազար 307 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 11 մլն 152 հազար 127-ի, մահերինը՝ 157 հազար 447-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 10 միլիոն 647 հազար 845 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 257 հազար 562 մարդ:

Նույն շարքից