Տնտեսություն 

Հայաստանում լրջորեն աճել են կարտոֆիլի և թարմ բանջարեղենի գները․ ԵԱՏՄ-ում ներկայացրել են ամենից շատ թանկացած ապրանքները

analitik.am

 

Եվրասիական տնտեսական միությունում 2021 թվականի հունվարին ամենից շատ թանկացել են շաքարավազը, կարտոֆիլը և արևածաղկի ձեթը: Այս մթերքների գնաճը 2020 թվականի հունվարի համեմատ կազմել է 56.9, 33.5 և 29.5 տոկոս: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Իյա Մալկինան:

Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների գներն աճել են 0.7 տոկոսով՝ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ:

Հայաստանում լրջորեն աճել են կարտոֆիլի և թարմ բանջարեղենի գները: Աճը կազմել է 12.2 և 30.1 տոկոս:

Նույն շարքից