Միջազգային Քաղաքականություն 

«X» նշանն արտացոլում է ձեր ցեղասպան մտածելակերպը․ Քրդամետ գործիչը՝ թուրք ազգայնականներին

analitik.am

 

Թուրքիայի իշխանություններն ու վերջինիս սատարող քաղաքական խմբավորումներն ընդդիմադիր ճամբարի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) դեմ արշավ են սկսել՝ պահանջելով փակել կուսակցությունը և անձեռնմխելիությունից զրկել ԺԴԿ-ական պատգամավորներին։

Թուրքիայի իշխանությունների այս արշավին է միացել նաև Դողու Փերինչեքի գլխավորած ազգայնական «Հայրենիք» («Vatan») կուսակցությունը:

HDP-ի Ստամբուլի նահանգային կառույցի համանախագահ Էրդալ Ավջըն Twitter-ում անդրադարձել է «Հայրենիք»  կուսակցության կողմից Ստամբուլի շուրջ 106 շրջաններում HDP-ն փակելու համար իրականացված ակցիաներին:

Նշենք, որ այդ ակցիաների ընթացքում ազգայնական կուսակցությունը քաղաքացիներին  թռուցիկներ են բաժանել, որոնց վրա եղել է թուրք ազգայնականներին բնորոշ ռասիստական բնույթ ունեցող «X» նշանները:

Ավջըն մասնավորապես գրել է. «Մեզ «X» նշանը ծանոթ է հույների, հայերի, ասորիների, քրդերի և ալևի հայրենակիցների տների դռներից: HDP-ի վրա դրված «X» նշանը  (թռուցիկներում-խմբ.)  արտացոլում է ձեր ոչնչնացնող, ժխտողական ու ցեղասպան մտածելակերպը»:

ermenihaber

 

Նույն շարքից