«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ իմքայլականների երեկվա արշավը, ըստ որոշ տեղեկությունների, կազմակերպել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի հրամանատարությամբ։
Նախօրեին, երբ հայտնի է դարձել, որ Վարդազարյանն է ներկայացնելու վճռաբեկ դատարանի թափուր պաշտոնների թեկնածուներին, Փաշինյանը աներձագի՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի միջոցով կազմակերպել է Վարդազարյանին «պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» օպերացիան։
Պատգամավորների ելույթների տեքստերն էլ գրվել կամ խմբագրվել են անմիջապես Գագիկ Ջհանգիրյանի կողմից, ով հանդիպել է մի խումբ իմքայլականների հետ ու նրանց մինի-դասախոսություն կարդացել։ Ի դեպ, Փաշինյանը Ջհանգիրյանին գործուղել է ԲԴԽ՝ դատական համակարգն իր ձեռքը վերցնելու և ԲԴԽ նախագահ դառնալու ծրագրով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում