Հասարակություն Տեսանյութեր 

Կառավարությունը 42 միլիոն դրամ տվեց Ներքին Կարմիրաղբյուր գյուղում արդեն հայտնի «Մայրիկ» պուրակի կառուցման համար

analitik.am

 

Այսօր կառավարությունը նախագիծ քննարկեց, որով Տավուշի մարզպետարանին տրամադրվեց 234 միլիոն դրամ, որից 42,8 միլիոն դրամ կտրամադրվի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում «Մայրիկ» մանկակական պուրակ կառուցելու համար:

Նախագիծը նիստում զեկուցեց Սուրեն Պապիկյանը:

«Մայրիկ» պուրակն այն պուրակն է, որի մասին երկու շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը կոշտ զրույց ունեցավ կառավարության անդամների հետ:

Պապիկյանն այսօր ասաց, որ նախագծման ու հիմնական շինարարական աշխատանքների իրականացումը տեղի է ունեցել մարզպետարանի ու քաղաքաշինության կողմից, բայց կան պարզաբաման հարցեր, որոնք բարձրացվեցին. «Խնդիրն այն է, որ սեպտեմբերին մեր այցից հետո, հայտնի իրադարձությունների պատճառով մենք չենք կարողացել հոկտեմբերին ֆինանսական միջոցներ տրամադրել: Դա հնարավոր է եղել միայն անել դեկտեմբերի 9-ին, երբ նաև ստացել ենք փորձաքննված նախագծի վերջնական տարբերակը»:

Երբ գումարը տրամադրվի, շինարարական աշխատանքները կշարունակվեն:

Նույն շարքից