Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Եթե քաղաքացին դիմակ չի կրում, իհարկե պետք է տուգանվի. Առողջապահության նախարար

analitik.am

 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ահազանգում է, որ կորոնավիրուսային թվերն աճում են, պետք է խստացնել դիմակ կրելու ու այլ կանխարգելիչ միջոցառումների կատարումը:

Այսօր կառավարության նիստից հետո նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պետք է կարգապահություն դրսևորել, իսկ եթե քաղաքացին դիմակ չի կրում, իհարկե պետք է տուգանք լինի:

Լրագրողների դիտարկմանը, որ անգամ կառավարության անդամները դիմակ չեն կրում, կարելի է արդյո՞ք փաստել, որ վերջիններս լուրջ չեն վերաբերում իր հորդորներին, Ավանեսյանն ասաց, որ չի տեսել, թե ով է առանց դիմակի եղել. «Իմ հորդորն ուղղված է բոլորին, խնդրում եմ իրենց հարցրեք: Ես հորդորում եմ, բայց դա իմ հորդորը չէ, օրենքի պահանջ է: Այն անձինք, ովքեր չեն ենթարկվի օրենքի պահանջին, պետք է տուգանքների ենթարկվեն»:

 

Նույն շարքից