Հասարակություն Տեսանյութեր 

Իմքայլական պատգամավորն ԱԺ ամբիոնից դիմեց օրենքով գողերին՝ ասելով, թե ինչ կասեր ինքը, եթե զանգեին իրեն

analitik.am

 

Այսօր Արման Բաբաջանյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ իր հետ կապ են հաստատել օրենքով գողեր ու սպառնալից տոնով խոսել հետը:

Իմքայլական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ԱԺ ամբիոնի մոտից հայտարարեց, թե ինչ կաներ ինքը, եթե այդ մարդիկ փորձեին կապ հաստատել իր հետ. «Ես նրանց կասեի, որ ես շատ քաջ գիտակցում եմ, թե ինչ ճանապարհ եմ ընտրել: Շատ լավ հասկանում եմ, թե այս ամբողջ գործընթացն ինչ ռիսկերով է անցնում: Ես նրանց կփոխանցեի, որ այս պայքարը, որը մղվում է հանուն արդարության, և այս քաղաքական գործընթացը, որ ՀՀ քաղաքացիների ապագայի համար է, չունի այլընտրանք:

Թող որևէ մեկը չփորձի մեզ վրա ճնշումներ գործադրել, որովհետև մենք այս ամեն ինչն անում ենք նաև նրանց, նրանց երեխաների ապագայի համար: Այն մարդիկ, ովքեր այսօր դեմ են այս պայքարին, վաղը շնորհակալություն են հայտնելու մեզ, այն մարդկանց, ովքեր չեն տրվում ճնշումներին ու իրենց գործը, առաքելությունը հասցնելու են տրամաբանական ավարտին:

Ահա այսպես ես կպատասխանեի այն մարդկանց, ովքեր կփորձեին ինձ հետ կապ հաստատել՝ ասելու համար, որ պետք է այլ կերպ վարվել:

Ես վերջում կհավելեի, որ որևէ մեկը թող կասկած չունենա՝ այս գործընթացում ես գնալու եմ մինչև վերջ, չեմ վարանելու, հետ չեմ կանգնելու իմ նվիրական երազանքներից՝ ՀՀ-ն դարձնել ավելի լավը»:

Նույն շարքից