Իրավական Տեսանյութեր 

Դատարանը քննում է Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը /ուղիղ միացում/

analitik.am

Դատարանը քննում է Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը:

Լրագրողների հետ զրույցում Սաղաթելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, խոսելով իր ակնկալիքներից, հայտարարեց, որ բոլոր այն պաշտոնատար անձինք, ովքեր մասնակցություն են ունեցել անօրինականություններին, պատասխան են տալու. «Ակնկալիքներս նույնն են, ինչ ՀՀ-ում գործող օրինական ու արդար յուրաքանչյուր դատարանից: Գործն այնքան անհիմն է, Արա Սաղաթելյանին կալանավորելն այնքան ապօրինի է, որ քիչ թե շատ իրավաբանության հետ առնչություն ոււնեցող ցանկացած անձ, փաստերը դիտարկելիս, տվյալ եզրահանգմանը կգա»:

Պողոսյանը հիշեցրեց, որ այս գործով ձերբակալվել է 4 անձ ու կա 4 տիպի դատական ակտ՝ շեշտելով, որ փաստական հենքը բոլոր դեպքերում նույնն է եղել:

Պաշտպանը հայտնեց՝ դիմել են դատարանի, որ Սաղաթելյանը ցանկանում է մասնակցել դատական նիստին, նրա ներկայությունը պետք է որ ապահովվեն:

Պողոսյանը նաև նշեց, որ այս գործով անօրինականություններն այնքան շատ են, որ շատ դժվար է դատախազությունում գտնել որևէ մեկին, ով կստանձնի այս պատասխանատվությունը:

Նույն շարքից