Տեսանյութեր Քաղաքականություն 

Հիմնավոր կասկածներ կան, որ Արա Սաղաթելյանը ձերբակալվել է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների համատեքստում. Հակոբյան

analitik.am

 

Վերաքննիչ դատարանը քննում է Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը:

Միհրան Հակոբյանը, խոսելով իր ակնկալիքների մասին, հայտարարեց, որ վերջին տարիներին Հայաստանում դատական իշխանության ամենաշատ հույս ներշնչող օղակը վերաքննիչն է. «Մեծ հույսեր ունեմ, որ արդարությունը կվերականգնվի ու Արա Սաղաթելյանը կհայտնվի ազատության մեջ, այս քաղաքական հետապնդումը կդադարի»:

Ինչ վերաբերում հարցին, թե ինչու է հենց Սաղաթելյանը հայտնվել թիրախում, Հակոբյանն ասաց, որ Արա Սաղաթելյանը վերջին 30 տարիներին եղել է հակաադրբեջանական պրոպագանդային կազմակերպման, Ադրբեջանի հակահայկական գործունեության դեմն առնելու, այս խնդիրները հասկանալու տեսանկյունից յուրահատուկ մասնագետներից մեկը, ով երկար տարիներ գործունեություն է ծավալել. «Ունեմ հիմնավոր կասկածներ, որ Սաղաթելյանը, պատերազմի ողջ ընթացքում լինելով Արցախում, շատ բան է տեսել: Նրան ձերբակալելը, ազատազրկելը կապված է այն նույն պայմանավորվածությունների հետ, որոնք Նիկոլ Փաշինյանն ունի ադրբեջանա-թուրքական իշխանությունների հետ:

Ես ունեմ հիմնավոր կասկածներ, մենք՝ բոլորս, իրավունք ունենք ենթադրելու, որ Սաղաթելյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է կատարվում հենց այդ մոտիվացիայով, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածությունների համատեքստում, որ Հայաստանում պետք է «վնասազերծվեն» այն մարդիկ, ովքեր Ադրբեջանի ու Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը դիմագրավելու հակաքայլեր ձեռնարկելու գիտելիքներ ու հաջողված փորձ ունեն»:

 

Նույն շարքից