Քաղաքականություն 

Սորոսի արժեքները Հայաստանին տանում են ինքնաոչնչացման. Ռոբերտ Քոչարյան

analitik.am

 

Սորոսի գլխավորած կազմակերպության և նմանատիպ այլ կառույցների գաղափարներն ու արժեքները Հայաստանին տանում են դեպի ինքնաոչնչացում։ Ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` մեկնաբանելով «սորոսականների» ակտիվ մասնակցության հարցը Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում։ Այս մասին հայտնում է Sputnik Հայաստանը:

Հայաստանի նման երկրի համար, որը հարևան է այն երկրների հետ, որոնք չեն կիսում նեոգլոբալիստական արժեքները, ըստ Քոչարյանի, «սորոսականների» վրա խաղադրույք կատարելը տանում է ինքնաոչնչացման:

«Մենք պետք է հակազդենք սրան»,–ասել է նա։

Լրագրողների դիտարկմանը, թե Հայաստանում Սորոսի հիմնադրամը բացվել է դեռ իր նախագահության շրջանում, Քոչարյանը նշել է, որ նույնիսկ տեղյակ չի եղել այդ մասին։

«Հայաստանում Սորոսի գրասենյակը նախկինում ուղղակի ոչ կառավարական կազմակերպություն էր, որը որևէ լուրջ ազդեցություն չի ունեցել երկրի ներքին գործընթացների վրա։ Բայց հետո նրանք իրենց տեղը պնդացրին` ստանալով հսկայական ֆինանսավորում»,–ասաց Քոչարյանը։

Նա համոզված է` Սորոսի արժեքները հակասում են այն դերին, որ ստանձնել է Հայաստանը տարածաշրջանում։

Նույն շարքից