Հասարակություն 

Մեր Ազգային ժողովում հայտնվել են մարդիկ, ովքեր իրենց դրսևորում են լակոտի նման. Ռուբեն Մելիքյան

analitik.am

 

Մեր Ազգային ժողովում հայտնվել են մարդիկ, ովքեր իրենց դրսևորում են լակոտի նման: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով մասնավորապես երեկ ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի ու իմքայլական պատգամավորների հարցուպատասխանի մասին:

«Այդպես չի կարելի խոսել դատական իշխանության ղեկավարի հետ: Խոսքը կոնկրետ վերաբերում էր այն անձին, ով անցած տարի որոշել էր, որ «Ոչ»-ի շտաբը ղեկավարելու համար պետք է ինձ դատափետել (նկատի ունի Վաղարշակ Հակոբյանին): Քաղաքական իշխանությունը գաղափար չունի պետականության մասին»,-ասել է նա:

Մելիքյանը հիշեցրել է, որ երեկ հնչել են հարցեր, որոնք կապ չեն ունեցել թեմայի հետ:

Մելիքյանը խոսեց նաև Արա Սաղաթելյանի գործի մասին՝ նշելով, որ այն շինծու է ու ոչ իրավաչափ:

Նույն շարքից