Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի հետ Էդմոն Մարուքյանի հանդիպումն ավարտվեց. Համաձայնության չեն հասել /տեսանյութ/

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանի հետ Էդմոն Մարուքյանի հանդիպումը քիչ առաջ ավարտվեց:

Մարուքյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բանակցություններ են վարել. «Վարչապետը ԳՇ պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ, բայց մենք կապում ենք, քանի որ երկրում եղած ճգնաժամին գումարվել է նաև ԳՇ խնդիրը»:

«Այս պահին չունենք որևէ համաձայնություն որևէ հարցի վերաբերյալ: Որքանով հասկանում եմ, հանդիպում պետք է լինի նաև Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետև միայն մեր դիրքորոշումով պրոցեսները չեն կարող առաջ գնալ, խորհրդարանը չի կարող ցրվել: Երբ ԲՀԿ-ի դիրքորոշումը հայտնի լինի, կարծում եմ, որ էլի կլինեն բանակցություններ»,-ասաց նա՝ հավելելով, որ հասկացվածություն ունեն, որ պետք է ճանապարհներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար:

Մարուքյանը կողմ է օր առաջ արտահերթ ընտրությունների գնալը, սակայն կարծում է, որ պետք է նախ լուծել ԳՇ խնդիրը:

Նույն շարքից