Տեսանյութեր Քաղաքականություն 

Մենք վախկոտ ենք, հանրապետականները վախկոտ չեն. Հովիկ Աղազարյանը՝ դիպուկահարների մասին

analitik.am

 

Իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը որևէ վատ բան չի տեսնում այն բանի մեջ, որ երեկ դիպուկահարներ են եղել Ազգային ժողովում: Նրա խոսքերով, իրավապահները հավանաբար տեղեկություններ են ունեցել հնարավոր սադրիչ գործողությունների մասին, ինչի համար հիմքեր կային:

Հիմքերն, ըստ նրա, տարբեր հարթակներում հնչեցված կոչերն են, օրինակ, երբ Վազգեն Մանուկյանն ասել է, որ պատգամավորներին հատ-հատ կբերեն. «Ես չէի հավատում, որ նա կարող է նման միտք արտահայտած լինել, նրա մասին այլ կարծիք ունեի: Բայց երբ ինքս տեսա, զարմացա:

Նա նաև խոսել է կայծակնային արագությամբ շենքեր գրավելու մասին: Այդ կոչերը հիմք են տալիս մտածելու, որ կգտնվեն ուժեր, որոնք իրողությունը կօգտագործեն X պահի իրենց ծրագրերն իրականացնելու համար:

Միգուցե Վազգեն Մանուկյանն ուղիղ իմաստով չի ասում, միգուցե նա պատկերացնում է իշխանափոխության այլ ճանապարհ, սակայն նման ուժեր անկասկած կգտնվեն»:

Պատգամավորը նշեց, որ դա կարող էր տեղի ունենալ հետևյալ կերպ՝ հավաքվեր բազմահազարանոց ցույց, որի մեջ կլինեին 500 հոգի «գալավառեզներ», որոնք պետք է անհրաժեշտ պահի փորձեին մտնել խորհրդարանի տարածք ու անեին այն, ինչ ծրագրում են. «Իրավապահ մարմինները, ունենալով այդ տեղեկատվությունը, առերևույթ անհանգստությունը, լրացուցիչ ուժեր են կենտրոնացրել ԱԺ-ի տարածքում: Ես գտնում եմ, որ դա մեծ կանխարգելիչ նշանակություն կարող էր ունենալ»:

Լրագրողներն Աղազարյանին հիշեցրել են, որ 2018 թվականին հենց իրենց ուժը քաղաքացիների հետ ներխուժեց Ազգային ժողով, ինչու այն ժամանակ հանրապետականները դիպուկահարներ չէին բերել: Նա ասաց, որ իրենք վախկոտ են, իսկ Հանրապետականները վախկոտ չեն եղել:

Նույն շարքից