Գլխավոր Իրավական Տեսանյութեր 

Արա Սաղաթելյանի վերաբերյալ քննությունն ավարտվեց. Դատարանի որոշման հրապարակման ժամը հայտնի է

analitik.am

 

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշում դեռ չի կայացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արա Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը, ով գոհ է քննությունից:

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը քննում էր Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը:

Որոշումը կհրապարակվի վաղը, ժամը 16:00-ին:

Պաշտպանը նաև ասաց, որ Արա Սաղաթելյանը ներկա է եղել նիստին, ելույթ է ունեցել, հայտնել իր տեսակետը՝ ասելով, որ իրեն մեկուսացնում են, որպեսզի հակաադրբեջանական գործունեությամբ չզբաղվի:

 

 

Նույն շարքից