Հասարակություն 

Եռաբլուրում կստեղծվի Արցախյան ազատամարտում զոհվածների և անհայտ կորածների հուշահամալիր

analitik.am

 

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի Արցախյան ազատամարտում զոհվածների և անհայտ կորածների հուշահամալիր: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է հուշահամալիրի ստեղծման աշխատանքների համակարգման աշխատանքային խմբի անհատական կազմը:

Աշխատանքային խումբը կղեկավարի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, խմբի կազմում կլինեն Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը և այլ բարձրաստիճան անձինք:

 

Նույն շարքից