Իրավական Քաղաքականություն 

Իսկ դիմողները ստիպված կլինեն դեռ շատ երկար սպասել վճռաբեկի որոշումներին. Արթուր Հովհաննիսյան

analitik.am

 

Տապալելով Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը՝ դուք վատություն չեք անում ո՛չ դատավորի թեկնածուներին, ո՛չ էլ, առավել ևս, թեկնածուներին ներկայացնող ԲԴԽ նախագահին:

Ձեր այդ քաղաքական կամակորության արդյունքում դուք առաջին հերթին վատություն եք անում այն բոլոր անձանց, որոնք արդարադատության իրականացմանն են սպասում, քանի որ ինչքան երկար մնա Վճռաբեկ դատարանում թափուր հաստիքը, այնքան ավելի ծանրաբեռնված կաշխատի Բարձրագույն դատական ատյանը: Իսկ դիմողները ստիպված կլինեն դեռ շատ երկար սպասել վճռաբեկի որոշումներին:

Եվ ուրեմն, քանի՞ կոպեկ արժեն ձեր ամպագորգոռ հայտարարությունները, թե դատական համակարգը պետք է բարեփոխվի, եթե այսքան պրիմիտիվ բաները անտեսում եք, կամ միգուցե չեք էլ ուզում ընկալել:

Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արթուր Հովհաննիսյան

 

Նույն շարքից