Հասարակություն 

Թուրքիայում արտադրվել է առաջին բեռնատար ԱԹՍ-ն

analitik.am

 

Թուրքիայում արտադրվել է Albatros անվամբ առաջին բեռնատար ԱԹՍ-ն։ Այն շահագործելու են  Թուրքիայի զինված ուժերը։ ԱԹՍ-ն արտադրվել է թուրքական ASELSAN, ALTINAY և DASAL ռազմարդյունաբերական ընկերությունների համագործակցության արդյունքում։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

ԱԹՍ-ի առավելագույն բեռնատարողությունը 50 կգ է, իսկ թռիչքի բարձրությունը բեռնված վիճակում 3000 մետր։ ԱԹՍ-ն կարող է զարգացնել առավելագույնը 90 կմ/ժ արագություն, իսկ օդում կարող է մնալ 40 րոպե։

Թուրքական աղբյուրը նշում է, որ նաև կան Albatros-ի այնպիսի մոդելներ, որոնց բեռնատարողությունը հասնում է  50կգ, 100 կգ և նույնիսկ 150 կգ։ 150 կգ բեռնատարողության տարբերակի փորձարկումները կիրականացվեն սույն տարում։

Նշվում է նաև, որ  ԱԹՍ-ն օգտագործվելու է նաև հրդեհի, երկրաշարժի ժամանակ, ինչպես նաև այլ արտակարգ իրավիճակներում։

ԱԹՍ-ն կարող է շահագործվել  -20-ից մինչև +50 եղանակային պայմաններում։ Թուրքական լրատվամիջոցները նաև հրապարակել են տեսանյութ։

Նույն շարքից