Իրավական 

Կամ Արամին թողեք կամ ինձ էլ ու այս «IP» հասցեն օգտագործող ևս մի 4-5 միլիոն մարդու կալանավորեք. Պաշտպան

analitik.am

 

«Նկարում իմ համակարգիչն է։ Ինչպես տեսնում եք՝ այն միացած է Մոլդովայում գտնվող «Moldova MD#8 Chisinau» սերվերին, որի արդյունքում իմ «IP» հասցեն հանդիսանում է 178.17.168.170։

Այս Նույն «IP» հասցեով ինչ-որ մեկը 2020թ. հոկտեմբերի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել «Gagik Soghomonyan» ֆեյսբուքյան օգտատիրոջ օգտահաշիվ։

Այս նույն «IP» հասցեով պաշտպանյալս՝ Արամ Սարգսյանը 2021թ. փետրվարի 18-ին և 19-ին մուտք է գործել «Յություբ»։

Որևէ այլ կապ պաշտպանյալս Գագիկ Սողոմոնյանի հետ ՉՈՒՆԻ։

Ասածս ինչ է՝ կամ Արամին թողեք կամ ինձ էլ(ինչպես նաև այս «IP» հասցեն օգտագործող ևս մի 4-5 միլիոն մարդու) կալանավորեք», - ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:

Նույն շարքից