Հասարակություն 

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհ

analitik.am

 

9 թուրք զինծառայող է զոհվել, ևս 4-ը վիրավորվել ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով, գրում է ՌԻԱ Նովոստի-ն`վկայակոչելով Թուրքիայի ՊՆ հաղորդագրությունը։

«Ուղղաթիռի հետ, որը Բինգյոլից Թաթվան թռիչք է իրականացրել,կապը կտրվել է ժամը 14:25-ին։ Անմիջապես որոնողական աշխատանքներ են սկսվել՝ անօդաչուների, CN235 ինքնաթիռի և ուղղաթիռի ներգրավմամբ։ Արդյունքում պարզվել է, որ ուղղաթիռն ընկել է։ Անկման վայրում հայտնաբերվել են 9 զոհվածներ և 4 վիրավորներ»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում։  Վթարի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։

Նույն շարքից