Հասարակություն 

Արգենտինայի քաղաքներից մեկի քաղաքապետը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է Պուտինի դիմանկարը ձեռքին

analitik.am

 

Բուենոս Այրես նահանգի Արգենտինայի քաղաքներից մեկի քաղաքապետ Խուան Կառլոս Գասպարինին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, պատվաստվելու ընթացքում նա ձեռքում պահել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով լուսանկարը: Այդ մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ասված է քաղաքական գործչի Twitter-ում հրապարակված հոդվածում:

«Ես ստացել եմ պատվաստանյութ, շնորհակալություն (Արգենտինայի նախագահ) Ալբերտո Ֆերնանդեսին։ Ասում էին, որ մեզ ուզում են թունավորել, իսկ իրականությունն այն է, որ փրկում են մեր կյանքը», - գրել է Գասպարինին։

Իր գրառմանը կից նա հրապարակել է լուսանկար, որում ստանում է պատսվաստանյութը, իսկ ձեռքում Վլադիմիր Պուտինի դիմանկարն է։

Նույն շարքից