Կորոնավիրուս Հասարակություն 

Կառավարությունը հերթական անգամ փորձում է կորոնավիրուսի դեմ պայքարն օգտագործել քաղաքական նպատակներով. Անի Հովհաննիսյան

analitik.am

 

«Covid-19 Հայաստան» Փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կառավարությունը հերթական անգամ փորձում է կորոնավիրուսն օգտագործել քաղաքական նպատակներով:

Պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսի հետևանքով 3208 մահ գրանցած ապաշնորհների կառավարությունը, որը մարտի 1-ին բազմահազարանոց ցույց էր կազմակերպել և մարդկանց բերել այդ ցույցին՝ առանց դիմակ, առանց սոցիալական հեռավորության պահպանման, հիմա հիշել է կորոնավիրուսի մասին և խոսում է կանխարգելման միջոցների մասին՝ նպատակ ունենալով հերթական անգամ կորոնավիրուսն օգտագործել ու զսպել քաղաքացիների անհնազանդություններն ու բողոքը:

Ապաշնորհ, անգրագետ և կորոնավիրուսի տարածմանը նպաստող կառավարությանը չի հաջողվելու նորից կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ քաղաքական հարցեր լուծել: Այս պահին դեռ այսքանը, մնացածը շուտով և մանրամասն փաստերով»:

Նույն շարքից