Հասարակություն 

Ոստիկանները երկու անգամ պարգևավճար են ստացել. Հանրահավաքներին մասնակցությունը «շահավետ» է. «Ժողովուրդ»

analitik.am

 

«Ժողովուրդ» թերթին տեղեկություններ էին հասել, որ Ոստիկանության աշխատակիցները այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:

«ժողովուրդ» օրաթերթը գրավոր հար­ցում էր ուղարկել Ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

Ոստիկանության լրատվական ծառայությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պե­տական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով:

Ստացվում է՝ Ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ՝ մեկ անգամ՝հունվար ամս­վա համար, մեկ անգամ էլ՝ արդեն միանվագ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից