Հասարակություն Տեսանյութեր 

Մի հատ դուրս արի. որ օրը չհարամի, չի կարա. Իմքայլական Անդրանիկ Քոչարյանը գոռաց լրագրողի վրա. News.am

analitik.am

 

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները բազմաթիվ հարցեր տվեցին ԵԿՄ նախգահ Սասուն Միքայելյանին, որոնց նա չէր պատասխանում՝ նշելով, որ ասուլիս կտա, բոլոր հարցերին այդ ժամանակ կպատասխանի: Փոխանցում է News.am-ի:

Հերթական հարցից, հետո, թե ԵԿՄ-ում բոլո՞րն են կիսում իր տեսակետը, հունից հանեց Սասուն Միքայելյանի կողքին գտնվող ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, ով բղավեց. «Մի հատ դուրս արի: Որ օրը չհարամի, չի կարա»:

Սասուն Միքայելյանն էլ թեթև հրեց լրագրողին՝ ասելով. «Գնացեք, դուք ինձ առաջին օրը չի, որ ճանաչում եք, հարցազրույց չեմ տալիս»:

Լրագրողների դիտողությանը, թե ինչու է գոռում լրագրողների վրա, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Չհասկացա, մենակ դուք պետք է գոռաք»:

Նույն շարքից