Բարի օր Հասարակություն 

Վազգենը վեր է կացել գնացել տատիկի տուն, հետը քար է տարել, տվել է տատիկին ու ասել՝ խփի գլխիս. Արամ Սարգսյան

analitik.am

 

Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծնունդն է:

Լրագրողների հետ զրույցում Սպարապետի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, մի պատմություն պատմեց նրա մասին՝ ցանկանալով ցույց տալ Վազգենի իրական էությունը, այն որ նա նուրբ մարդ էր:

Սարգսյանը պատմեց, որ մի անգամ մի տատիկ զանգահարել է Վազգենին ու ասել, որ մինուճար թոռնիկը հիվանդ է, խնդրել է օգնել բանակում:

Վազգենը հրահանգներ է տվել, զեկուցել են, որ տղան լավ է: Մեկ ամիս հետո տատիկն էլի զանգահարել է, ասել, որ թոռնիկը վատ է: Վազգենը կրկին հրահանգներ է տվել, զեկուցել են, որ լավ է: Մեկ ամիս հետո տատիկը գրել է, որ թոռնիկը մահացել է:

Վազգենը վեր է կացել ու գնացել տատիկի տուն: Հետը քար է տարել ու տվել տատիկին, ասել՝ «խփի գլխիս, ես քո թոռնիկին սպանել եմ». «Տատիկն ասել է, տղա ջան քեզ պինդ պահիր, քո գլխին մի փորձանք չկա, թե չէ այս երկիրը կկորի: Վազգենի իրական կերպարն այսպիսին է»:

 

Նույն շարքից