Հասարակություն 

Սա կատարյալ թրքաբարո տականքի խոսքեր են. Տիգրան Աթանեսյան

analitik.am

 

ԵԿՄ ինչ-որ բառիս բուն իմաստով անդամ, հայտարարել է, թե 27 տարի բանակ չի կառուցվել, այն սկսել է կառուցել ազգադավաը: Նման արտահայտությունը, իհարկե, մեկնաբանման ենթակա չէ, սա կատարյալ թրքաբարո տականքի խոսքեր են:

Հարցը այլ հարթության մեջ է՝ մենք շատ երկար տարիներ չտեսնելու ենք տվել նման կերպարների գոյությունը և հենց դա է պատճառը, որ այդ ժեխը մի օր հայտնվեց իշխանության ղեկին:

Մինչդեռ պետք էր միշտ ասել ճշմարտությունը և սկսել արդեն հեռավոր 1990 թվականից, երբ ի հայտ եկան «ասֆալտի ֆիդայիները», որոնք քողարկվելով կռվող տղերքի անվան տակ, երկրում սկսեցին զբաղվել բացահայտ թալանով և սպանություններով: Միայն 1990 թվականին Հայաստանում առևանգվել է 3000-ից ավել միավոր ավտոտրանսպորտ, որի մեծ մասը այդպես էլ չհայտնաբերվեց: Էլ չասեմ, որ առևանգվող թեթև մարդատար ավտոմեքենաների մեծ մասը, ցանկության դեպքում էլ, պիտանի չէր սահմանների պաշտպանության կազմակերպման համար:

Ինչու այդ տականքների անունները չհրապարակվեցին, ինչու այդ ամենը չբացահայտվեց? Հենց դրանք են հիմա, որ նորից քողարկվելով կռված տղու տակ, անում են նման ստոր և դավաճանական հայտարարություններ:

Տիգրան Աթանեսյան

Նույն շարքից