Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել

 

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել.

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Արա Մկրտչյանի դիմումը՝

1. Արա Ռոլանդի Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի որակի վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-17.1-Ղ2-1)։

2. Արա Ռոլանդի Մկրտչյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Ռոման Սմբատյանի դիմումը՝

1. Ռոման Վազգենի Սմբատյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-17.4-Ղ2-1)։

2. Ռոման Վազգենի Սմբատյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝
Վահրամ Մարտիրոսյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից