Հասարակություն 

Վաղարշակ Հարությունյանը պետք է հիշի, որ Վազգենը իրենց թողել է աշխատող և կենսունակ պաշպանական համակարգ. Վիտալի Մանգասարյան

 

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, այսօր՝ մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ միջոցառման ժամանակ հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել, անգամ այն հարցերին, որոնք առնչվում էին օրվա խորհրդի հետ՝ ասելով, որ այսօր Վազգեն Սարգսյան ծծնդյան օրն է, և ես ոչ մի հարցի չեմ պատասխանում:

Տպավորություն է ստեղծվում, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը քոչարյան անդրանիկական վարքագիծ է դրսեվորում:

Վաղարշակ Հարությունյանը պետք է հիշի, որ Վազգենը իրենց թողել է աշխատող և կենսունակ պաշպանական համակարգ, որը իրենց իշխանության ժամանակ, իրենց իսկ ձեռքով պղծվել, քայքայվել և փլատակների է վերածվել, գուցե միտումնավոր, գուցե ոչ:

Փաստ է, որ ստեղծված բոլոլայի թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը գործող իշխանությունն է , որը ամիսներ շարունակ, ռազմական դրության մեջ գտնվող երկրում նույնիսկ չէր կարողանում հարմար ՊՆ փոխնախարարներ գտնել, և նշանակել մարդկանց, որոնք գոնե բանակի զարկերակին տիրապետում են, այլ ոչ թե մարդկանց, որոնք բանակի մասին պատկերացումներ ունեն այնքան, որքան Արման Բարդումյանը երաժշտությունից:

Հ.Գ

ԳՇ ի շուրջ վերջին զարգացումները, նույնպես խոսում են այն մասին, որ Վաղարշակ Հարությունյանը իր տեղում չէ ….

Վիտալի Մանգասարյան

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից