Իրավական Տեսանյութեր 

ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների երկու տեսուչի մեղադրանք է առաջադրվել /տեսանյութ/

 

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները, համագործակցելով ՔՈ գլխավոր վարչության ծառայողների հետ, ձեռնարկած միջոցառումներով և իրականացրած ծառայողական քննության արդյունքներով պարզել են, որ մի քաղաքացու, սահմանված կարգի խախտմամբ, վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչներից մեկը միջնորդել է Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքի մի տեսուչի, ինչի արդյունքում նա կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ քաղաքացու գործնական քննության արդյունքներն արձանագրություններում գնահատել է դրական՝ նրա կողմից բավարար գիտելիքներ չունենալու պայմաններում, և քաղաքացուն հատկացվել է վարորդական իրավունքի վկայական։

Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքներով՝ փետրվարի 26-ին Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, իսկ Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչին՝ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնեական կեղծիքը։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից