Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բաժանմունքի ղեկավար Հանս Կլյուգեն "Welt" պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ COVID-19-ի համավարակը կարող է ավարտվել արդեն 2022 թվականին։ Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ես ելնում եմ նրանից, որ 2021 թվականը կլինի կորոնավիուսի ևս մեկ տարի։ Սակայն այն կլինի առավել կանխատեսելի և կառավարելի։ 2020 թվականը գիտական և քաղաքական անհայտություն էր։ Մեկ տարի անց մենք ավելի շատ բան կիմանանք։ Մենք ունենք գործիքներ, ախտորոշիչ ծրագրեր և պատվաստանյութեր»,- նշել է նա։
Կլյուգեն ընդգծել է, որ իր աշխատանքում կարևոր է պլանավորումը, այդ իսկ պատճառով ենթադրում է, որ հաջորդ տարվա սկզբին համավարակը կավարտվի։