Հասարակություն 

Սոմալիի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել․ կան տասնյակ զոհեր

analitik.am

 

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ուրբաթ օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել: Այս մասին ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին։

Ականատեսների խոսքերով՝ ավտոմեքենան մեծ արագությամբ մոտեցել է ռեստորանին: Պայթյունից հետո կրակոցներ են լսվել:

Դեպքի վայրը և դրան կից փողոցները ոստիկանական ուժերը շրջափակել են:

Նշվում է, որ նախորդ տարի Սոմալիի մայրաքաղաքում զինյալները հարձակում էին գործել հյուրանոցի վրա: Այդ ժամանակ նույնպես ամեն ինչ սկսվել էր պայթյունից և ավարտվել պատանդառմամբ:

Նույն շարքից