Քաղաքականություն 

Այսօր իմ աշխատանքային վերջին օրն է, սեփական դիմումիս համաձայն ազատվել եմ պաշտոնից. Դինարա Մխոյան

analitik.am

 

Հարգելի´ լրագրող գործընկերներ,

այսօր իմ աշխատանքային վերջին օրն է Վանաձորի համայնքապետարանում :

Ուզում եմ տեղեկացնել,որ սեփական դիմումիս համաձայն ազատվել եմ համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարի պաշտոնից:

Ամփոփելով այս 4 տարիների աշխատանքը` ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ասլանյանին և բոլոր գործընկերներիս, ովքեր այս բարդ ու պատասխանատու ճանապարհը կիսեցին ինձ հետ:

Վստահաբար կարող եմ ասել , որ գնահատում եմ յուրաքանչյուր ներդրում` ի նպաստ համատեղ արդյունավետ աշխատանքի և շնորհակալ եմ վստահության և համագործակցության համար:

Սիրում եմ բոլորիդ :

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի մամուլի քարտուղար Դինարա Մխոյան

Նույն շարքից