Քաղաքականություն 

Մենք կորցրել ենք Արցախի տարածքից միայն Հադրութը. Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյան. ArmDaily.am

analitik.am

 

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր։ Եռաբլուր էին այցելել նաև ԵԿՄ վարչության ղեկավարն ու անդամները։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԿՄ անդամներից շատերը հայտարարում էին, որ Հայաստանը երեսուն տարի բանակ չի ունեցել ու միայն հիմա են բանակի ստեղծման հիմքերը դրվում։ Որոշ անդամներ էլ շնորհակալություն էին հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու համար։

Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը երեսուն տարի բանակ ունեցել է։

«Ես տեսել եմ բանակ, բանակ մենք ունեցել ենք, մեր բանակը հաղթանակներ է տարել։ 1994 թվականին ո՞վ այդ հաղթանակները տարավ ու դրանք ամրագրեց»,-ասաց Մելքոնյանը։

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը, նա ասել է, որ հեկտեմբերի 9-ին կամ 10-ին, երբ որ Ռուսաստանը փորձեց հրադադար անել, չկայացավ, քանի որ թուրքերը չուզեցին։

«Բա ինչի՞ չկանգնեցրեց Լավրովը, թող կանգնեցներ, այդ ժամանակ գնացինք հրադադարի,թեկուզ զոհվածների դիակները հավաքեին, բա ինչի՞ է Լավրովը սուտ խոսում։ Լավրովից հետո Ֆրանսիան ու ԱՄՆ-ն փորձեցին կանգնեցնել,բայց չկարողացան, բա ինչի՞ չկանգնեցրին»,-ասել է նախկին փոխնախարարը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից