Գլխավոր Քաղաքականություն 

Զելենսկիին սպասում է Չաուշեսկուի ճակատագիրը. Ուկրաինացի պատգամավոր

analitik.am

 

Ուկրաինայի ռադայի «Ընդդիմադիր հարթակ ապրելու համար» խմբակցության պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի համար կանխատեսել է Չաուշեսկուի ճակատագիրը:

Պատգամավորը նախագահին մեղադրել է Ուկրաինայում ֆաշիստական ռեժիմ կառուցելու մեջ և հայտարարել է, որ Զելենսկին 20 հոգանոց մարտական խումբ է ստեղծել, որը զբաղվելու է իշխանությունների համար ոչ ցանկալի լրագրողների ու պատգամավորների վրա հարձակումներով և ֆիզիկական չեզոքացմամբ:

«Այսինքն, հիմա Ուկրաինայում կարելի է ծեծել լրագրողներին, Զելենսկին թույլ է տվել: Հեռուստաալիքները փակել ևս կարելի է, Զելենսկին թույլ է տվել: Սպանել կարելի է, Զելենսկին թույլ է տվել: Ես հիմա ուզում եմ Զելենսկիին ասել, որ նմանները շատ են եղել, ես կարող եմ թվարկել նրանց՝ Չաուշեսկուից մինչև ում ուզեք: Եվ բոլորն ավարտել են միանման: Եվ դու, որ դավաճանեցիր ուկրաինացիներին, ավարտելու ես հենց այդպես»,-ասել է նա:

 

Նույն շարքից