Բարի օր Հասարակություն 

Ընտրողն իրավունք չպետք է ունենա իր սխալ ընտրությամբ վտանգի տակ դնի իմ երեխայի ապագան. Մնացական Բիչախչյան

analitik.am

 

Եթե նախագահական կամ կիսանախագահական, ընտրական մոդելի փոփոխություն՝ ընտրողների մասով: Ընտրողը նույնպես պետք է կրի պատասխանատվություն: Նա ընտրում է ոչ միայն իր, այլև իմ երեխայի ապագայի համար, իրավունք չպետք է ունենա իր սխալ ընտրությամբ վտանգի տակ դնի նրա ապագան:

Իսկ ինչպես. կամ ընտրողների համար լրացուցիչ ցենզ սահմանելով (ընդհանուր կենսամակարդակի ստուգում), որի արդյունքում կստանա ընտրողի գրքույկ, օրինակ 5 տարի ժամկետով: Երկրորդ տարբերակը, ընտրիչների մոդելի ներդրում: Ընտրողը ընտրում է ընտրիչ: Ընտրիչները երկրի ղեկավարին: Ընդ որում, պետք է ընտրիչների համար սահմանվի պատասխանատվության իրավական մեխանիզմներ՝ իր կողմից ընտրված ղեկավարի ողջ պաշտոնավարման ժամկետով:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյան

Նույն շարքից