Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը չի կարող վատ տրամադրության պատճառով ազատել ԳՇ պետին, դա իր թերթոնը կամ դուքյանը չէ. Արման Սաղաթելյան

analitik.am

 

Այս պահին ընթանում է զինվորականների ու քաղաքացիների ակցիան՝ հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և շտաբի: Այստեղ է նաև Արման Սաղաթելյանը:

Սաղաթելյանի խոսքերով, այնքան էլ հեշտ ու պարզ խնդիր չէ Օնիկ Գասպարյանին Նիկոլ Փաշինյանի վատ տրամադրության պատճառով պաշտոնից ազատելը. «Դա ոչ իր թերթոնն է, ոչ էլ դուքյանը: Ես չեմ կարծում, թե այս ճգնաժամը հեշտ հանգուցալուծվող է: Չեմ կարծում, որ նրանք, ովքեր կարծում են, որ իշխանություն են, ողջամտություն կունենան հասկանալու պետական ու ազգային շահը»,-ասել է Սաղաթելյանը՝ հիշեցնելով, որ բոլոր ազգային ինստիտուտները պահանջում են իրենց օր առաջ հեռացումը:

«Այս իրավիճակում ակնկալել ողջամտություն, կառուցողական գործողություններ, քայլեր պետք չէ»,-ասել է նա:

«Ինչ վերաբերում է այս ողջ գործընթացի իրավական կողմին, ապա ասեմ, որ Սահմանադրության համապատասխան կետեր կան, որոնք վերաբերում են թիվ մեկ զինվորականին: Այնտեղ ամրագրված են երաշխիքները, որոնք ապահովվում են թիվ մեկ զինվորականի հնարավոր անձռմխելիությունն ու ԳՇ-ի անխախտելիությունը հնարավոր քաղաքական գործողությունների ժամանակ:

Դա է պատճառը, որ ԳՇ պետը նշանակվում է 5 տարի ժամկետով: Սահմանադրությունը, ի դեպ, բացի նշանակումից չի խոսում այլ գործողության մասին»,-ասել է նա:

Նույն շարքից