Հասարակություն 

Իրականացվում են Թալին-Լանջիկ-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները

analitik.am

 

Շիրակի մարզպետարանից հայտնում են․

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում ձեռքբերված պայանավորվածության համաձայն Սինոհիդրո ընկերությունը սկսել է Գյումրի-Երևան ճանապարհի Լանջիկի հատվածի փոսալցման և ճանապարհը բավարար երթևեկելի դարձնելու աշխատանքները։ Դրանք կրելու են շարունակական բնույթ։

Նշենք, որ ընկերությունը առաջիկա մեկ ամսում կգործարկի ասֆալտ պատրաստող արտադրամաս, որը ժամում 230 տոննա ասֆալտ է արտադրելու։

Սինոհիդրո ընկերությունն իրականացնում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3՝ Թալին-Լանջիկ-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։ Շիրակի մարզում՝ Լանջիկ-Գյումրի հատվածում, այն կազմում է 27,5 կմ։

 

Նույն շարքից