Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը կեղծեց պատերազմը, պատերազմը կեղծողն ընտրություն չի կեղծի՞. Նարեկ Մալյան

analitik.am

 

ԳՇ պետն Օնիկ Գասպարյանն է ու նա նշանակվել է 5 տարով, օրենքը չի նախատեսում նրան հանելու որևէ դրույթ: Այս մասին Բաղրամայն պողոտայում հայտարարել է Նարեկ Մալյանը:

«Ընդհանրապես Փաշինյան ազգանունով մարդկանց պետք է շատ երկար տարիներ պահել ամեն տեսակ ընտրական պրոցեսներից: Սա մարդկանց խումբ է, որ կեղծում են ամեն ինչ:

Երբ նեղն են ընկնում, հիշում են, որ ընդդիմադիրները մարդիկ են, երբ նեղը չեն ընկնում այդ նույն մարդկանց սկսում են ծեծել:

Էմդոն Մարուքյանին քացու տակ էին գցել, իսկ հիմա խեղճացել են, ինչ-որ բաներ են խնդրում»,-ասել է նա:

Մալյանի խոսքերով, Փաշինյանի վարչապետության օրոք որևէ նորմալ ընտրություն չի լինի. «Նա կեղծեց պատերազմը, հանրահավաքը: Մարդ, ով կեղծել է պատերազմը, ընտրություն չի կեղծի՞»:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավարը հայտարարեց, որ այդ մարդկանց ամբողջ կենսագրությունն է կեղծիքի վրա, ուստի նրանից արդար ընտրություն սպասել պետք չէ:

 

Նույն շարքից