Տեսանյութեր Քաղաքականություն 

Ոստիկանությունը դե ֆակտո միացել է ԳՇ-ի կոչին. Նարեկ Մալյան

analitik.am

 

Ես կարծում եմ, որ ոստիկանությունը դե ֆակտո միացել է ԳՇ-ի կոչին, մեզ մնում է սպասել դե յուրե միացման փուլին, ինչը շատ մոտ ժամանակներում կտեսնենք, ինչից հետո մեր ապագային միտված քայլերը քայլ առ քայլ կիրականացնենք: Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

Մալյանն ասաց, որ մենք դուրս ենք գալու այս փոսից, քանի որ գոյություն ունի հայեցակարգ. «Ես կոնկրետ իրավապահ մարմինների առումով հայեցակարգին եմ ձեռնամուխ եղել: Բայց գիտեմ, որ մարդիկ ոլորտ առ ոլորտ ճանապարհային քարտեզ են մշակում, որը թույլ կտա երկիրը դուրս բերել այս փոսից, այս ծանր վիճակից:

Մալյանի խոսքերով, հիմա կարևորն այն է, որ մարդիկ ցանկանան լավ ապրել, ցանկանան, որ փոփոխություններ լինեն:

Նույն շարքից