Միջազգային Քաղաքականություն 

Բայդենը կվերանայի իր լիազորությունները

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է վերանայել պետության ղեկավարի լիազորություններն արտասահմանում ռազմական ուժ կիրառելու հարցում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

Նրա խոսքերով, Բայդենը համաձայն է, որ ռազմական ուժ կիրառելու լիազորությունները գոյություն ունեն արդեն 20 տարի և վաղուց հնացել են, դրանք պետք է թարմացվեն: Նա նշել է, որ Բայդենի վարչակազմը պատրաստ է քննարկել այս ոլորտում նախագահի լիազորությունների որոշակի շրջանակ:

Միևնույն ժամանակ, ինչպես կարծում է Պսակին, Բայդենի հրամանով Սիրիայում կատարված վերջին հարվածներն իրականացվել են օրինական՝ ամերիկյան օրենսդրության տեսակետից:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից