Կորոնավիրուս Հասարակություն 

Հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու համար․ Կորոնավիրուսային իրավիճակն Արցախում

analitik.am

 

Մարտի 5-ին Արցախում կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3438 քաղաքացու հետազոտություն, որից 511-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2395  դեպք: Կատարվել է 20 886 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 

 

Նույն շարքից