Հասարակություն 

Մրգի շուկայի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

 

Մարտի 6-ին, ժամը 11:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող մրգի շուկայի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։34-ին, մարվել՝ 11։42-ին։ Այրվել է «Renault Logan» (վարորդ՝ Գ. Ա․) մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և մասամբ՝ սրահի ցուցիչների վահանակը։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից