Միջազգային Քաղաքականություն 

Ջո Բայդենը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները, հայտնում է Սպիտակ տունը:

Նշվում է, որ Բայդենի այս քայլը սպասելի էր. 1995 թ.-ին նախագահ Բիլ Քլինթոնի օրոք սահմանված պատժամիջոցները երկարաձգվում էին ամեն տարի այս ժամանակահատվածում, և նաև բազմիցս փոփոխվում էին հետագա վարչակազմերի կողմից:

«Իրանի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը, այդ թվում ՝ զենքի տարածումը (զենքի խմբ.), հրթիռների և այլ ասիմետրիկ և սովորական զենքերի մշակում, տարածաշրջանային ագրեսիայի ցանց և այդ ուղղությամբ տարվող արշավ, ահաբեկիչների աջակցություն և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և նրա հովանավորների վնասակար գործողություններ. այս ամենը շարունակում է մնալ անսովոր և արտառոց սպառնալիք ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և ԱՄՆ տնտեսության համար», - ասվում է Բայդենի ստորագրած փաստաթղթում:

 

Նույն շարքից