Կորոնավիրուս Հասարակություն 

COVID անձնագրերը կարող են հայտնվել ԵՄ-ում ամռանը

analitik.am

 

COVID անձնագրերը, որոնք նախատեսված են ԵՄ ներսում և դրսում ազատ տեղաշարժվելու համար կարող են գործել արդեն ամռանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենն ասել է, որ երեք ամսից կստեղծվի թվային ենթակառուցվածք՝ այս պատվաստումների վկայագրերը ստուգելու համար: Այս մասին ասվում է այն նամակում, որը ԵՀ ղեկավարը տարածել է Եվրամիության ղեկավարների շրջանում:

Նամակում, մասնավորապես, նշվում է, որ ազգային մակարդակում անհրաժեշտ է ստեղծել տվյալների գրանցման համատեղելի համակարգեր՝ պատվաստումների և բացասական թեստերի ապացույցների համար:

 

Նույն շարքից