Բարի օր Քաղաքականություն 

Սպայի արժանապատվությունը պահանջում է միանալ ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությանը. Ոստիկանության գնդապետ

analitik.am

 

Ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ սատարում է ՀՀ Զինված ուժերին, մշտապես կանգնած է բանակի կողքին և պահանջում է վարչապետ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

«Մեր պետականության համար ծայրահեղ ծանր այս պայմաններում սպայի արժանապատվությունը պահանջում է միանալ ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությանը և պահանջել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը: Վստահ եմ, որ գործող իշխանություններն ի վիճակի չեն լուծելու այն մարտահրավերները, որոնք առաջացել են իրենց իսկ ապիկար կառավարման արդյունքում: Ուստի վարչապետի և կառավարության հեռանալը համարում եմ պահի հրամայական»,- ասված է գնդապետ Խառատյանի հայտարարության մեջ:

 

Նույն շարքից