Քաղաքականություն 

Տպավորություն է, որ Հայաստանը պայմանավորվել է չպատասխանել Բաքվի մատ թափ տալուն և նոր պահանջներ ներկայացնելուն. փորձագետ

analitik.am

 

Պաշտոնական Երևանից չեն հնչում պատասխաններ Բաքվից եկող սադրիչ հայտարարություններին։

Պաշտոնական Երևանը կարող է հայտարարություն տարածել, որով դիմի միջազգային հանրությանը, որպեսզի սաստեն Բաքվի բռնապետի հայատյաց քաղաքականությունը և հայտարարությունները։ Ավելին, պաշտոնական Երևանը պարզապես պարտավոր է ՊԱՀԱՆՋԵԼ Ադրբեջանից, որպեսզի այլևս չշահարկի Հայաստանի Հանրապետության ոչ մի բնակավայիր, տեղանքի անուն, որը կարող է կրկին տարածաշրջանը վերածել ռազմական թատերաբեմի։

Կարծում եմ, որ պաշտոնական Երևանը պետք է միջազգային հանրությանը ցույց տա, թե ով ինչպես է սադրում այս փուլում։ Տպավորություն է, որ Հայաստանը սուս ու փուս լսում է, թե Բաքվի բռնապետն ինչեր է ասում, տպավորություն է, որ պայմանավորվել է չպատասխանել մատ թափ տալուն և նոր պահանջներ ներկայացնելուն։

Փորձագետ Կարեն Հովհաննիսյան

Նույն շարքից